«Ռեալի» մեկնարկային կազմի գլխավոր նորեկը Ռաֆայել Վարանն էր: «Ատլետիկոյի» դեմ խաղից հետո պաշտպանը հայտնեց իր գոհունակությունը խաղադաշտ վերադառնալու կապակցությամբ.«Ես ինձ հրաշալի էի զգում: Հիանալի զգացում է այդքան երկար բացակայությունից հետո խաղադաշտ վերադառնալը»: Հաղթանակի վերաբերյալ Վարանն ասաց.«Մենք լավ խաղացինք, հաղթեցինք ու դուրս եկանք եզրափակիչ: Հոյակապ երեկո էր: Ինձ չի հետաքրքրում, թե ով կլինի մրցակիցը եզրափակչում, կարևորը հաղթելն է»:
«Ռեալը» դուրս եկավ եզրափակիչ՝ հերթական անգամ անառիկ պահելով դարպասը: Վարանը խոսեց պաշտպանության ուժի մասին.«Թիմը կոմպակտ էր խաղում ու լավ էր աշխատում ցանկալի արդյունքի հասնելու համար: Պետք է շարունակենք այնպես, ինչպես հիմա ենք խաղում»:
Այն դրվագի մասին, երբ Ռոնալդուին հարվածեցին կրակայրիչով.«Ես չնկատեցի, թե ինչպես դա եղավ, բայց ոչ մի լուրջ բան չկա»:
Իր ֆիզիկական վիճակի մասին.«Տեսնենք, թե ինչպես կարձագանքի ծունկս հաջորդ մի քանի օրերի ընթացքում, թե արդյո՞ք ամեն ինչ լավ կլինի: Խաղի ընթացքում ես ոչ մի խնդիր չունեցա, ու այս պահին հասնելու համար շատ եմ մարզվել: Ես դեռևս մեկ խաղ եմ անցկացրել ու պետք է տեսնել, թե արդյո՞ք կկարողանամ երկու խաղ անընդմեջ խաղալ: Թիմը բոլոր ֆուտբոլիստների կարիքն էլ ունի, իսկ մենք պետք է պատրաստ լինենք, եթե ցանկանում ենք տիտղոսներ նվաճել: Բոլորս մտածում ենք այդ մասին»:
Գևորգ Լոռեցյան, Realmadrid.am