Կարլո Անչելոտին մամլո ասուլիս ունեցավ «Ատլետիկոյի» դեմ խաղից հետո: Իտալացի մարզիչը գոհ էր թիմի խաղից.«Դիմակայությունն, ընդհանուր առմամբ, լավ դասավորվեց մեզ համար: Առավելությունը, որ ստացանք առաջին խաղում, վճռորոշ նշանակություն ունեավ, ինչպես նաև մենք շատ շուտ գոլ խփեցինք այսօր, ինչը գրեթե վճռեց ամեն ինչ: Թիմն լավ խաղաց երկու հանդիպումներում էլ, ու մենք արժանի էինք հասնել եզրափակիչ փուլ: Կարծում եմ մենք լավ խաղացինք գավաթային բոլոր հանդիպումներում, կարողացանք անառիկ պահել դարպասը, ու դա շատ լավ է: Այժմ մենք եզրափակչում ենք ու մեզ շատ կարևոր խաղ է սպասվում:
Երբ հարցրին Կրիշտիանուի մասին, մարզիչն ասաց.«Կրիշտիանուն լավ է խաղում: Նա խփեց երկու գնդակ ու կարևոր դեր խաղաց հանդիպման սկզբում: Խաղասկզբում երեք հարձակվողները շատ լավ խաղացին ու շատ վտանգավոր էին գործում»:
Նա խոսեց նաև այն ֆուտբոլիստների մասին, ովքեր կարող էին բաց թողել հաջորդ հանդիպումը, եթե դեղին քարտ ստանային.«Հնարավոր եղավ խուսափել որակազրկումներից: Ռամոսն առաջին խաղակեսում շատ զգույշ էր գործում, և ես նրան փոխարինեցի ավելորդ պրոբլեմներից խուսափելու համար»:
Իտալացի մարզիչն համեմատեց տարբեր երկրների գավաթային խաղերում պայքարը.«Բոլոր թիմերի համար սա կարևոր մրցաշար է: Անգլիայիում մի փոքր այլ է, որտեղ գավաթը նույնիսկ ավելի կարևոր կարող է լինել, քան առաջնությունը: Այստեղ մեր խաղացողները ամեն ինչ արեցին, որ դուրս գան եզրափակիչ: Մենք փորձում ենք հաղթել մեր բոլոր մրցաշարերում: Սա մեզ համար ամենից քիչ կարևոր մրցաշարն է, քանի որ ավելի մեծ նշանակություն ունեն Լա Լիգան ու Չեմպիոնների Լիգան: Բայց եզրափակիչ հասնելը միևնույն է շատ լավ է թիմի համար»:
Եվ վերջում նա խոսեց Մարսելոյի ու Կոենտրաուի առողջական վիճակի մասին.«Նրանք լիովին պատրաստ չէին հանդիպմանը, այդ իսկ պատճառով որոշեցի նրանց հանգիստ տալ: Երկուսն էլ պատրաստ կլինեն կիրակնօրյա խաղին»:
Արման Հարությունյան, RealMadrid.am