«Ատլետիկոյի» դեմ խաղում հերթական անգամ դաշտ դուրս եկավ Գարեթ Բեյլը: Խաղից հետո ուելսցի ֆուտբոլիստը կիսվեց տպավորություններով.«Մենք արժանի ենք Copa del Rey-ի եզրափակչում խաղալուն, այսօր հիանալի խաղ անցկացրինք ու լավ ֆուտբոլ ենք ցուցադրում»:
Բեյլը մատնանշեց «Ռեալի» գերակայությունը կիսաեզրափակչում.«Մենք հիանալի խաղ անցկացրինք: Ընդհանուր առմամբ, դիմակայությունում շատ լավ գործեցինք ու արժանի էինք եզրափակչի ուղեգրին»:
Թիմի պաշտպանության ցուցադրած լավ խաղի մասին.«Մենք շատ լավ ենք գործում հարձակման գծում, բայց նաև շատ մեծ առաջընթաց ենք գրանցել պաշտպանությունում: Մենք շատ լավ ենք խաղում: Հիանալի է, երբ տեսնում ես, որ այն, ինչի վրա աշխատում ես մարզումների ժամանակ, կարողանում ես օգտագործել խաղադաշտում ու արդյունք ստանալ դրա միջոցով»:
Եվ վերջում Բեյլը խոսեց Վարանի վերադարձի մասին.«Նա հիանալի ֆուտբոլիստ է ու այսօր շատ լավ խաղ անցկացրեց: Շատ լավ է, որ նա վերադարձել է ու կարող է օգնել մեզ ավելի ուժեղ լինել մրցաշրջանի մնացյալ հատվածում»:
Գևորգ Լոռեցյան, Realmadrid.am