Մադրիդի «Ռեալի» ու Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Խաբի Ալոնսոն իր ցավակցությունն է հայտնել Լուիս Արագոնեսի մահվան կապակցությամբ, ով կյանքից հեռացավ 75 տարեկան հասակում:
«Հեռացավ մեծագույն մարդ: Մարդ, ով փոխել էր այնքան շատ մարդկանց կյանքեր»,- Ալոնսոյի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Ամենից առաջ Լուիս Արագոնեսին կհիշեն Եվրո 2008-ում Իսպանիայի ընտրանու հետ տարած հաղթանակի համար, որը երկրի համար առաջին մեծ մրցանակն էր 1964 թվականից հետո:
Գևորգ Լոռեցյան, Realmadrid.am