«Խետաֆեի» գլխավոր մարզիչ Խոսե Միգել Գոնսալեսը (Միչել) հայտարարել է, որ Պեդրո Լեոնը այսուհետ «Ռեալի» ֆուտբոլիստ է: Նա նաև նշել է, որ հնարավոր է Պեդրոն հաջորդ մրցաշրջանը վարձավճարով անցկացնի «Խետաֆեում», բայց դա արդեն կախված է ոչ թե իրենից, այլ Ժոզե Մոուրինյոյից:
Իր ասուլիսի ժամանակ Միչելը ասել է.«սա արդեն փակված գործ է: Պեդրոն վաճառված է «Ռեալին»: Հիմա Ժոզե Մոուրինյոն պետք է որոշի մնա Պեդրոն «Ռեալում», թե ևս մեկ մրցաշրջան խաղա մեզ մոտ»:
«Մենք թիմ ենք ու ունենք շատ խնդիրներ: Բայց մենք տրամադրված ենք շատ լավ: Այս տրանսֆերը շատ հարցեր կլուծի: Մեր թիմը համեստ է ու այսպիսի տաղանդավոր խաղացողներին պետք է ավելի մեծ ակումբ»,- ավելացրեց նա:
LOS-MERENGUES, ©Realmadrid.am, 2010