HalaMadrid TV MOBILE

5 ՓԱՍՏ ԿԱՐԻՄ ԲԵՆԶԵՄԱՅԻ ՄԱՍԻՆ
13:25:00 03.01.2014

Կարիմ Բենզեման իր ֆուտբոլային քայլերը մեծ ֆուտբոլում սկսել է ֆրանսիական «Լիոնում», որտեղից էլ տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ»: Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում եղել են բազում ուշագրավ փաստեր, որոնցից 5-ը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

1. Ֆրանսիացու առաջին քայլերը դեպի մեծ ֆուտբոլ

Կարիմ Բենզեման ծնվել և մեծացել է ալժիրցի ներգաղթյալներից մեկի ընտանիքում, ովքեր ապրում էին Լիոնի արվարձաններում: Այն ժամանակ գործազրկության մակարդակը բավականին բարձր է եղել և հաշվի առնելով, որ Բենզեման ուներ հինգ քույր և երեք եղբայր՝ կարելի է ասել, որ նա ապրել է համեստ ընտանիքում: Որպես կանոն, այնտեղ երեխաների համար ժամանցն եղել է միայն ֆուտբոլը:

Փոքրիկ Կարիմն անընդհատ գնդակ էր գլորում բակում, և երբ նա ութ տարեկան դարձավ, ծնողները նրան ֆուտբոլի դասերի ուղարկեցին: Բենզեմայի առաջին թիմը եղել է «Bron Terralion»-ը, և առաջին ամիսներից նա ցույց է տվել իր ֆուտբոլային տաղանդը: Այդ ամենը նկատել են ֆրանսիական «Լիոնի» սկաուտներն և ձեռք բերել նրան:

Բենզեմայի մարզիչները բարձր էին գնահատում երիտասարդի տաղանդը և նաև նշում էին, որ նա իրեն մեկուսացված է պահում իր խաղընկերներից: Ֆրանսիացու ֆուտբոլային կուռքերն են եղել իր հայրենակից Զինեդին Զիդանը և բրազիլիացի Ռոնալդոն:

2. Դեբյուտային հանդիպումը «Լիոնի» կազմում

Սկզբում նա իր առաջին պայմանագիրը կնքեց ֆրանսիական ակումբի հետ և վստահորեն կարողացավ անել բարձրակարգ հարձակվողի պարտականություններն և ամեն մրցաշրջանում մոտ 30 գնդակ էր հեղինակում: Եվ նա առաջին անգամ «Լիոնի» կազմում պաշտոնական խաղ է անցկացրել 2005 թվականին տնային խաղում՝ ֆրանսիական «Մեցի» դեմ:

Ֆուտբալային շրջանակներում նույնիսկ մի զավեշտալի պատմություն է պատտվում, ըստ որի Բենզեման պետք է հիմնական թիմի առաջ ողջույնի խոսքով հանդես գար: Բայց երբ 17-ամյա տղան, ով չէր տարբերվում իր ֆիզիկական տվյալներով, կանգնեց թիմի առաջ, բոլորը միանգամից ծիծաղեցին: Բայց Կարիմն իրեն չկորցրեց ու ասաց մեկ նախադասություն.«Ուրախ եմ, որ դուք այդքան ուրախ եք, բայց իմացեք, որ եկել եմ այստեղ, որ գրավեմ ձեր տեղը»: 

Այդ պահին Բենզեմայի դիմաց, ի դեպ, գտնվում էին այնպիսի փորձառու խաղացողներ, ինչպիսիք են Էրիկ Աբիդալը, Սիլվեն Վիլտորը, Ֆլորան Մալուդան, Մամադու Դիարան ու Մայքլ Էսյենը:

3. Բենզեմայի ընրությունը՝ Ֆրանսիայի ազգային հավաքական

2006 թվականի վերջում, երբ Բենզեման դարձավ 18 տարեկան, առաջին անգամ հրավեր ստացավ Ֆրանսիայի հավաքականից՝ ընկերական խաղ անցկացնելու Հունաստանի դեմ, բայց նա վնասվածքի պատճառով չկարողացավ մասնակցել հանդիպմանը: Այդ ժամանակ Կարիմը հայտնվեց Ալժիրի ֆուտբոլի ֆեդերացիայի դիտակետում, որն առաջարկեց նրան պաշտպանել Ալժիրի հավաքականի գույները: Առանց մտածելու, նա հրաժարվում է և ասում.«Իմ ծնողները ծնվել են Ալժիրում, և այդ երկիրը ընդմիշտ կմնան իմ սրտում, բայց ես ուզում եմ ֆուտբոլ խաղալ միայն Ֆրանսիայում»:

4. Բենզեմայի տեղափոխությունը «Ռեալ Մադրիդ»

Բենզեման, «Լիոնի» համար դառնալով առանցքային խաղացող, միանգամից դառնում է Մադրիդի «Ռեալի» տրանսֆերային թիրախներից մեկը: 2009 թվականին իսպանական ակումբի սկաուտներն սկսում են լրջորեն հետաքրքրվել ֆրանսիացու ծառայություններով: Երկար բանակցություններից հետո երկու կողմերը ընդհանուր հայտարարի են գալիս, և Կարիմը տեղափոխվում է «Արքայական ակումբ» 35 մլն եվրոի դիմաց:

2009 թվականի հուլիսի 9-ին Կարիմ Բենզեման առաջին անգամ ներկայացվեց հանրությանը Մադրիդում, և շնորհանդեսի ժամանակ հավաքվել էին մոտ 30,000 հանդիսատես: 

Ֆրանսիացին իր նոր ակումբի կազմում դեբյուտային հանդիպումը անցկացրեց 2009/10 մրցաշրջանում «Դեպորտիվոյի» դեմ խաղում: Այդ ժամանակ «Ռեալը» հաղթեց 3-2 հաշվով, բայց Կարիմը գոլի հեղինակ չդարձավ: Առաջին րոպեներից նա հայտնվել է խաղադաշտում և երկրորդ կեսի վերջում փոխարինվել: Այնուամենայնիվ, Բենզեման կարողացավ ապացուցել իր կարգը և Իսպանիաի առաջնության երկրորդ տուրում դարձավ գոլի հեղինակ:

«Մանկուց երազում էի պաշտպանել «Ռեալի» գույները և թիմի հետ նվաճել մի շարք տիտղոսներ: Ես խաղում եմ ամենաուժեղ առաջնությունում, որտեղ խաղում են միայն բարձրակարգ ֆուտբոլիստներ»,- ասել է Բենզեման 

5. Զիդանի դիետան

2011 թվականի առաջնության ավարտից հետո մինչմրցաշրջանի ընթացքում Բենզեմայի մոտ ավելորդ քաշի հետ կապված խնդիրներ առաջացան: Բայց Կարիմը ժամանակին սթափվեց ու չսկսեց անգործ նստել ու չիպսեր ուտել: Կարիմը այցելեց իտալական Մերանո քաղաքի կլինիկաներից մեկը, որտեղ որոշ ժամանակ աշխատում էր բժիշկների հսկողության տակ ու հատուկ դիետա էր պահում: Այդ կլինիկա գնալ Կարիմին խորհուրդ էր տվել այն ժամանակ դեռևս «Ռեալի» սպորտային տնօրեն Զինեդին Զիդանը, ով նույնպես օգտվել է ու շարունակում է օգտվել այդ կլինիկայի ծառայություններից:

«Ես արդեն 12 տարի օգտվում եմ այդ կլինիկայի ծառայություններից ու հաճախ եմ գնում այնտեղ բուժվելու համար: Դիետան ու մերսումը, ինչպես նաև ֆիզիկական վիճակի համար տարվող աշխատանքը թույլ են տալիս ձերբազատվել օրգանիզմում տոքսինի մեծ քանակից»,- ասել է Զիդանը:

Արդյունքում Բենզեման նիհարեց 7  կգ-ով:

Արամ Ավագյան, Realmadrid.am

Աղբյուրը՝ Championat.com
Կարդացվել է 4572 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

Գրանադա

2

4 : 1

6

2

Բետիս

2

3 : 0

6

3

Վիլյառեալ

2

3 : 2

4

4

Սելտա

2

2 : 1

4

5

Խետաֆե

1

1 : 0

3

6

Վալենսիա

2

5 : 4

3

7

Օսասունա

2

2 : 1

3

8

Կադիս

2

2 : 2

3

9

Ռեալ Սոսյեդադ

2

1 : 1

2

10

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

1

0 : 0

1

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

12/09 18։00

Էյբար

0 : 0

Սելտա

12/09 20։30

Գրանադա

2 : 0

Ատլետիկ Բիլբաո

12/09 23։00

Կադիս

0 : 2

Օսասունա

13/09 16։00

Ալավես

0 : 1

Բետիս

13/09 18։00

Վալյադոլիդ

1 : 1

Ռեալ Սոսյեդադ

13/09 20։30

Վիլյառեալ

1 : 1

Հուեսկա

13/09 23։00

Վալենսիա

4 : 2

Լևանտե

Հետաձգված

Ատլետիկո Մադրիդ

 : 

Սևիլիա

Հետաձգված

Բարսելոնա

 : 

Էլչե

Հետաձգված

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

 : 

Խետաֆե

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

18/09 23:00

ՊՍԺ

3 : 0

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

18/09 23:00

Բավարիա

3 : 0

Ցրվենա Զվեզդա

18/09 23:00

Շախտյոր

0 : 3

Մանչեսթեր Սիթի

18/09 23:00

Դինամո Զագրեբ

4 : 0

Ատալանտա

18/09 23:00

Ատլետիկո Մադրիդ

2 : 2

Յուվենտուս

18/09 23:00

Բայեր Լևերկուզեն

1 : 2

Լոկոմոտիվ Մոսկվա

17/09 23:00

Զալցբուրգ

6 : 2

Գենկ

17/09 23:00

Նապոլի

2 : 0

Լիվերպուլ

17/09 20:55

Ինտեր

1 : 1

Սլավիա Պրահա

17/09 23:00

Բորուսիա Դորտմունդ

0 : 0

Բարսելոնա

17/09 20:55

Լիոն

1 : 1

Զենիթ

17/09 23:00

Բենֆիկա

1 : 2

Լեյպցիգ

17/09 23:00

Չելսի

0 : 1

Վալենսիա

17/09 23:00

Այաքս

3 : 0

Լիլ

ՉԼ խաղացանկը և խմբային աղյուսակները

ՄԱՐԶԱԴԱՇՏ
A visual look at Di Stéfano!

ՀԱՐՑՈՒՄ
Հետաքրքի՞ր են «Ռեալի» մրցակիցների մասին նորությունները
Այո, պետք է հետևել նաև մրցակիցների «անցուդարձին»
Օրվա մեջ 1 հատը բավական է
Ոչ, չի հետաքրքրում
Արդյունքներ

Հարցումների արխիվ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
WE ARE KINGS OF EUROPE!
ԶԱՐԿԵՐԱԿ
Աշխարհի առաջնություն 2018

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ / ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
17:11:13 28.08.2020
17:09:02 28.08.2020
15:24:25 23.08.2020
Նախորդ մրցաշրջանի գլխով գոլերը
19:51:23 13.08.2020
Տաղանդաշատ Ռոդրիգոն
19:44:10 12.08.2020
Կուրտուայի տպավորիչ մրցաշրջանը
15:24:00 07.07.2020
Վինիսիուսը՝ Tiktok-ում

Այլ տեսանյութեր

ՊԻՉԻՉԻ ԶԱՄՈՌԱ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
Ֆուտբոլիստ
Գ (11մ.)
Ֆուտբոլիստ
Գոր.
Գ
Խ
Ֆուտբոլիստ
Փոխ.
Ֆուտբոլիստ
Ընդ.
ԻԱ
ՉԼ
Գվ.
Մեսի
Բարսելոնա
25 (5)
Տիբո Կուրտուա
Ռեալ Մադրիդ
0,59
20
34
Մեսի
Բարսելոնա
21
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
27
21
5
1
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
21 (5)
Օբլակ
Ատլետիկո
0,71
27
38
Օյարսաբալ
Ռեալ Սոսյեդադ
11
Ռամոս
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
13
11
2
0
Ժերար Մորենո
Վիլյառեալ
18 (1)
Ունայ Սիմոն
Ատլետիկ
0,88
29
33
Կասորլա
Վիլյառեալ
9
Ռոդրիգո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
7
2
4
1
Լուիս Սուարես
Բարսելոնա
16 (1)
Դավիդ Սորիա
Խետաֆե
0,97
37
38
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
8
Կրոս
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
5
4
1
0
Ռաուլ Գարսիա
Ատլետիկ Բիլբաո
15 (7)
Վացլիկ
Սևիլիա
0,97
31
32
Սուարես
Բարսելոնա
8
Կազեմիրո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
4
3
1
0
ՏԻՏՂՈՍՆԵՐ

20-րդ դարի լավագույն ակումբ
1

ՖԻՖԱ-ի ակումբային գավաթ
4

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
4

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի սուպերգավաթ
11

Չեմպիոնների
լիգա
13

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի առաջնություն
33