«Ռեալի» ավագ ու առաջատար Իկեր Կասիլյասը իր կարիերայի ընթացքում նվաճել է բոլոր հնարավոր մրցանակները, բայց դեռևս անհագ ցանկություն ունի երկրպագուներին տոնելու առիթ պարգևելու համար:
«Ցանկանում եմ, որ 2014 թվականին այլևս չունենանք վնասվածքներ, ինչպես որ վերջին շրջանում ունենում էինք: Մենք արդեն բավականին տուժվել ենք դրանից: Խեդիրան, Վարանը ու Ֆաբիոն լուրջ վնասվածքներ ստացան, ինչը նշանակում է, որ մարզչի տրամադրության տակ ոչ բոլորն էին:
Նաև հուսով եմ, որ թիմը կշարունակի ընթանալ նույն ուղիով: Մեր խաղամակարդակը գնալով բարձրանում է: Մենք ցանկանում ենք հասնել մրցաշրջանի վերջնամասին՝ պահպանելով բոլոր մրցաշարերում հաղթելու շանսերը, ինչից հետո հաղթել տիտղոսները, որ բոլորի ցանկությունն են՝ Չեմպիոնների Լիգայի գավաթը, Լա Լիգայի չեմպիոնական տիտղոսն ու Իսպանիայի գավաթը»:
Գևորգ Լոռեցյան, Realmadrid.am