Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն նշել է, որ ինքը չի ցանկանում թիմի կիսապաշտպան Խաբի Ալոնսոյի հեռանալը, որի պայմանագրի ժամկետը ավարտվում է 2014 թվականի ամռանը:
Պորտուգալացու խոսքերով, ֆուտբոլիստները պատրաստվում են համոզել իսպանացուն, որպեսզի վերջինս չհեռանա «Արքայական ակումբից»:
«Գտնել համարժեք փոխարինող Խաբի Ալոնսոյին ուղղակի հնարավոր չէ: Երբ նա վերջերս շարք վերադարձավ վնասվածքից, ակումբում բոլորը ուրախ էին այդ իրադարձությամբ: Վստահ եմ, որ շատ ֆուտբոլիստներ կօգնեն ինձ համոզել Ալոնսոյին մնալ թիմում: Մենք մտադիր ենք համոզել նրան», - հայտարարել է Ռոնալդուն:
Նարեկ Սարգսյան, RealMadrid.am