Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին «Ոսկե գնդակ» մրցանակի քվեարկության ժամանակ իր եռյակի առաջին հորիզոնականում է դրել Անդրեա Պիրլոյին:
Երկրորդ և երրորդ հորիզոնականներում են համապատասխանաբար Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին:
Իտալիայի հավաքականի ավագ Ջանլուիջի Բուֆֆոնը քվեարկել է համապատասխանաբար Պիրլոյի, Ռոնալդուի և Մեսսիի օգտին:
Հիշեցնենք, որ «Ոսկե Գնդակ» մրցանակի հանձման արարողությունը տեղի կունենա հունվարի 13-ին Ցյուրիխում:
ԱրՏուր Պետրոսյան, RealMadrid.am