Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը և Խաբի Ալոնսոյի ներկայացուցիչները նոր պայմանագրի բանակցությունների վերջնական փուլն են քննարկում:
Ակումբը հիմա ընտրել է սպասողական քաղաքականություն, որպեսզի ճնշում չգործադրի ֆուտբոլիստի վրա, չէ՞ որ բասկ կիսապաշտպանը թիմի առանցքային ֆուտբոլիստներից է: Ալոնսոն դեռևս չի որոշել՝ գնա՞լ, թե՞ մնալ: Ալոնսոն արդեն 4 տարի շարունակ կրում է «Ռեալի» մարզաշապիկը, ու մի շարք լրատվամիջոցներ կարծում են, որ նա ցանկանում է փոխել միջաավայրը: Իսպանացու պայմանագրի ժամկետն ավարտվում է հունիսի 30-ին:
Թվում էր՝ բանակցությունները կշարունակվեն մինչև ամառ, սակայն պարզվել է, որ ֆուտբոլիստին 10 օր ժամանակ է տրվել որոշում կայացնելու համար: Այդ ժամկետի ավարտից հետո ակումբը պետք է իմանա խաղացողի դիրքորոշումը: Հունվարի 6-ին ամեն ինչ պարզ կլինի:
Բասկ կիսապաշտպանը միշտ պրոֆեսիոնալիզմի վառ օրինակ է եղել, այդ իսկ պատճառով ակումբը կարող է ցանկացած իրավիճակում հույս դնել նրա վրա:
Գևորգ Լոռեցյան, Realmadrid.am