«Ռեալի» գլխավոր մարզչի օգնական Զինեդին Զիդանը, ով ոչ մեկ անգամ է ցույց տվել, որ երիտասարդ տաղանդների գրավելու հարցում հավասարը չունի, ակումբի ղեկավարությանը խորհուրդ է տվել գնել Պոլ Պոգբային ու Էդեն Ազարին:
Ֆրանսիացի կիսապաշտպանը այս տարվա հայտնություններից էր ու ցուցադրում էր իր տարիքի համար չափազանց հասուն խաղ, ինչում «Ռեալի» ղեկավարները կարող էին համոզվել Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի խաղերում:
Իսկ ահա բելգիացի կիսապաշտպանը պետք է փոխարինի Անխել դի Մարիային, ով, դատելով ամեն ինչից, որոշել է փոխել ակումբային գրանցումը:
«Արքայական ակումբը» զարգացման նոր վեկտոր է ընտրել՝ հաջողությունների հասնել երիտասարդ տաղանդների շնորհիվ, այդ իսկ պատճառով վերոնշյալ ֆուտբոլիստները կհամապատասխանեն Անչելոտիի թիմին: Անկասկած, այս երկու ֆուտբոլիստների կամ նրանցից թեկուզ մեկի ժամանումը նոր գույներ կհաղորդի թիմի խաղին: Այս մրցաշրջանը երկու խաղացողներն էլ շատ լավ են անցկացնում:
Զիդանը դեռևս 2010 թվականին էր ցանկանում հրավիրել Ազարին «Ռեալ», բայց այն ժամանակ նախապատվությունը տրվեց Մեսութ Օզիլին: Իսկ ի դեմս Պոգբայի Զիդանը տեսնում է շատ կայուն ֆուտբոլիստի, ով տարիներ շարունակ կպաշտպանի թիմի պատիվը: Եթե այս երկու ֆուտբոլիստներից որևէ մեկը ժամանի «Ռեալ», ապա կարելի է վստահությամբ նշել, որ սա նորից Զիդանի տրանսֆերային հաջողությունն է:
Գևորգ Լոռեցյան, Realmadrid.am