Մադրդիդ «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասը կլքի իր ներկա ակումբը, եթե մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը չդառնա թիմի հիմանական դարպասապահ:
Իսպանիայի հավաքականի դարպասապահը բազմիցս հայտարարել է, որ ցանկանում է մնալ «Արքայական ակումբում», սակայն նրան իր ներկա դրությունը դուր չի գալիս: Միևնույն ժամանակ Կասիլյասի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Սիթին» և Լոնդոնի «Արսենալը»:
Հիշեցնենք, որ «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին Լա Լիգայում խաղալու հնարավորություն է տալիս Դիեգո Լոպեսին, իսկ Չեմպիոնների լիգայում և Իսպանիայի գավաթում՝ Իկեր Կասիլյասին:
ԱրՏուր Պետրոսյան, Realmadrid.am