transfermarkt.de-ի թարմացրած ցուցակում աշխարհի ամենաթանկարժեք ակումբ է դարձել Մադրիդի «Ռեալը»՝ 583,5 միլիոն եվրո արժողությամբ (հաշվի է առնվում թիմի ֆուտբոլիստների ընդհանուր արժեքը):
«Արքայական» ակումբին հաջորդել է իսպանական մյուս գրանդը՝ «Բարսելոնան»՝ 582,3 միլիոն եվրո արժեքով:
Լավագույնների մեջ տեղ են գտել նաև Մյունխենի «Բավարիան» (487,2), «Մանչեսթեր Սիթին» (472,75), Լոնդոնի «Չելսին» (458, 75) և «Մանչեսթեր Յունայթեդը» (404):
300 միլիոն եվրոյի շեմը կարողացել են հաղթահարել «Արսենալը», «Տոտենհեմը», «ՊՍԺ»-ն ու «Յուվենտուսը»: Իսկ, ահա, 200 միլիոն եվրոյի շեմը հաղթահարել են «Մոնակոն», Դորտմունդի «Բորուսիան», «Լիվերպուլը», «Միլանը», «Զենիթը» և մի շարք եվրոպական այլ ակումբներ:
Realmadrid.am