Մադրիդի «Ռեալի» և իսպանիայի ազգային հավաքականի ավագ, դարպասապահ Իկեր Կասիլյասը, Աշխարհի 2014 թվականի առաջնությունից առաջ մտագոհ է:
32-ամյա ֆուտբոլիստը իսպանական մամուլին տված հարցազրույցում ասել է. «Չգիտեմ՝Աշխարհի 2014 թվականի առաջնության ժամանակ կլինե՞մ թիմի մեկնարկային կազմում, թե՞ ոչ: Մինչ Մունդիալը դեռևս ժամանակ կա, ուստի այս ընթացքում պետք է վայելել ֆուտբոլը: Տեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները առաջիկա հինգ-վեց ամիսների ընթացքում: Անհրաժեշտ է կենտրոնանալ «Ռեալում» ելույթների վրա»:
Հիեշեցնենք, որ Կասիլյասը այժմ «արքայական» ակումբի դարպասը պաշտպանում է Չեմպիոնների լիգայի և Իսպանիայի Գավաթի խաղերում, իսկ Լա լիգայի խաղերում թիմի դարպասը վստահված է Դիեգո Լոպեսին:
Realmadrid.am