Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ամփոփել է ավարտվող տարին:
«Սա հիանալի տարի էր, իսկ գալիքն ավելի լավն է լինելու»,- գրել է Ռոնալդուն Ֆեյսբուքի իր պաշտոնական էջում:
Հիշեցնենք, որ պորտուգալացին World Soccer-ի վարկածով ճանաչվել է 2013-ի լավագույն ֆուտբոլիստ, հայտնվել է «Ոսկե գնդակի» երեք վերջնական հավակնորդների ցուցակում, ինչպես նաև ճանաչվել է Եվրոպայի 2013 թվականի լավագույն ռմբարկու:
Realmadrid.am