Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը կարող է հրաժարվել «Բորուսիայի» կիսապաշտպան Իլքայ Գյունդոգանին գնելու իրավունքից, հայտնում է Marca-ն:
Ավելի վաղ «Արքայական ակումբը» կարողացել էր համաձայնության գալ գերմանական ակումբի հետ ու ֆուտբոլիստին ձեռք բերելու առաջնային իրավունք էր ստացել:
Սակայն Մադրիդում անհանգստացած են ֆուտբոլիստի առողջական վիճակով, քանի որ անընդհատ խորացող վնասվածքների պատճառով նա ընդամենը մեկ խաղի է մասնակցել այս առաջնությունում:
«Բորուսիան» հայտնել է, որ ֆուտբոլիստի մոտ պարանոցի վնասվածք է, բայց մանրամասներ չեն հաղորդվում:
Գևորգ Լոռեցյան, Realmadrid.am