«Բավարիայի» կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին պատմել է, որ ժամանակին իր ծառայություններով մի շարք ակումբներ են հետաքրքրվել, այդ թվում նաև «Արքայական ակումբը»:
-Ժամանակին ինձ իրենց կազմում էին ցանկանում տեսնել «Ռեալը», «Բարսելոնան», «Ինտերը», «Չելսին», «Մանչեսթեր Յունայթեդը», բայց ամեն անգամ «Բավարիան» մերժում էր նրանց,- անկեղծացել է Ռիբերին:
Հիշեցնենք, որ Ռոնալդուի և Մեսսիի հետ նա հավակնում է «Ոսկե գնդակ» մրցանակին:
Գերմանիայի ընթացող առաջնությունում նա դարձել է 6 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ:
Հարութ Հակոբյան, Realmadrid.am