«Վալենսիայի» դեմ խաղում խփած գոլը 59-րդն էր Կրիշտիանու Ռոնալդուի համար «Ռեալի» կազմում 2013 թվականին: Կրիշտիանուն չի դադարում հիացնել բոլորին իր արդյունավետությամբ, ու «Ռեալ» գալու օրվանից ի վեր նա տարեց տարի թարմացնում է իր իսկ ռեկորդները: Կրիշտիանուն կարողացել է գոլերի հեղինակ դառնալ 2013 մրցաշրջանում թիմի մասնակցած բոլոր մրցաշարերի խաղերում՝ 38 գոլ՝ Լա Լիգայում, 15 գոլ՝ ՉԼ-ում, 6 գոլ՝ Գավաթի խաղարկությունում: Բացի այդ, նա կարողացավ դառնալ առաջին ֆուտբոլիստը Չեմպիոնների Լիգայի պատմության մեջ, ով խմբային փուլի ընթացքում 9 գոլ է խփել:
Տարին Կրիշտիանուն սկսեց «Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղով, որում կարողացավ երկու գոլ խփել, ու դրանից հետո նա կանգ չի առել: Նա հասցրել է 6 անգամ դառնալ հեթ-տրիկի հեղինակ՝ «Խետաֆեի», երկու անգամ «Սևիլիայի», «Ռեալ Սոսյեդադի», «Գալաթասարայի» ու «Սելտայի» դեմ խաղերում:
Ռոնալդուի ամենաարդյունավետ մրցաշրջանները |
Տարի |
«Ռեալ Մադրիդ» |
Պորտուգալիա |
Ընդհանուր |
2013 |
59 |
10 |
69 |
2012 |
58 |
5 |
63 |
2011 |
53 |
7 |
60 |
2010 |
46 |
3 |
49 |
2008 |
34 |
1 |
35 |
Հաշվի առնելով նաև Պորտուգալիայի կազմում խփած 10 գոլերը՝ Ռոնալդուի հաշվին լինում է 69 գոլ վերջին մեկ տարում: Դա նշանակում է, որ Ռոնալդուն գերազանցել է նաև մեկ տարում իր խփած գոլերի թվով ռեկորդը, որը 63 գոլ էր ու գրանցվել էր 2012-ին: Ռոնալդուի գոլերը հատկապես էական նշանակություն ունեցան, որ Պորտուգալիայի հավաքականը դուրս եկավ Աշխարհի առաջնության խմբային փուլ:
Գևորգ Լոռեցյան, Realmadrid.am