Marca-ի մոտ 300,000 այցելուներ կատարել են իրենց քվեարկությունը ու որոշել են տարվա խորհրդանշական հավաքականի մեկ այլ տարբերակ: Այս անգամ ևս թիմում տեղ է գտնվել «Ռեալի» ֆուտբոլիստների համար:
Լավագույնների թվում են հայտնվել Կրիշտիանու Ռոնալդուն, Խաբի Ալոնսոն ու Սերխիո Ռամոսը: Նշենք, որ մինչ օրս տարբեր պարբերականների կողմից հրապարակված խորհրդանշական հավաքականի բոլոր տարբերակներում եղել է Կրիշտիանու Ռոնալդուի անունը:
Ընդհանուր առմամբ, Marca-ի տարբերակը այսպիսին է՝ Վիկտոր Վալդես, Ֆիլիպ Լամ, Տիագո Սիլվա, Սերխիո Ռամոս, Դավիդ Ալաբա, Անդրես Ինյեստա, Խաբի Ալոնսո, Ֆրանկ Ռիբերի, Լիոնել Մեսսի, Զլատան Իբրահիմովիչ, Կրիշտիանու Ռոնալդու:

Գևորգ Լոռեցյան, Realmadrid.am