Շատ հավանական է, որ հիմա Անխել դի Մարիան ու Խաբի Ալոնսոն իրենց վերջին մրցաշրջաններն են անցկացնում «Ռեալի» կազմում:
32-ամյա Ալոնսոն հրաժարվում է ընդունել ակումբի առաջարկած նոր պայմանագիրը ու արդեն ամռանը կարող է դառնալ ազատ գործակալ, իսկ մյուս ակումբների հետ բանակցել կկարողանա արդեն 5 օրից:
Ըստ El Mundo Deportivo-ի՝ Ալոնսոն մտադիր չէ մնալ «Ռեալում» ու ցանկանում է վերադառնալ Անգլիա, որտեղ ժամանակին հանդես էր գալիս: Նրա ընտանիքը իրեն լավ չի զգում Մադրիդում, ինչն էլ նման որոշման հիմքերից մեկն է:
Արգենտինացի կիսապաշտպանն, իր հերթին, օրերս հերքեց այն լուրերը, որ պատրաստվում է հեռանալ, բայց իսպանացի լրագրողները կարծում են, որ նա պարզապես փորձում էր հանդարտեցնել կրքերը: Իրականում 25-ամյա կիսապաշտպանը, ով Գարեթ Բեյլի տրանսֆերից հետո կորցրել է տեղը հիմնական կազմում, դիմել է ակումբին իրեն հունվարին վաճառելու խնդրանքով, սակայն մերժում է ստացել:
Այնուամենայնիվ, առաջիկա ամռանը Դի Մարիան հույս ունի փոխել ակումբային գրանցումը: Նա ցանկանում է տեղափոխվել ԱՊԼ, սակայն դեմ չի լինի նաև Ա Սերիայի առաջատար թիմերի առաջարկները լսելուն:
Գևորգ Լոռեցյան, Realmadrid.am