Այսօր Կառլոս Դիասի` «Ռեալի» բժշկի, ղեկավարությամբ Անխել Դի Մարիան հետազոտվել է Մադրիդի Սանիտաս հիվանդանոցում: Բժիշկը վստահեցրել է, որ խաղացողը հիանալի վիճակում է ու արդեն հիմա կարող է օգնել Ժոզե Մոուրինյոյին:
Դի Մարիան հանձնել է արյան անալիզներ, անցել է ԷԿԳ, էխո, ռենտգեն, բիոմեխանիկական քննություն, ստուգվել է նրա հենակետային-շարժողական մեխանիզմների աշխատանքը ու շնչառական համակարգի վիճակը:
«Ինչպես միշտ մենք նախընտրեցինք անցկացնել լիարժեք ու կատարյալ բուժզննում: Մենք նաև անցկացրեցինք ռենտգենային զննում, ոսկորների ամրության ստուգում, շնչառական համակարգերի ստուգում և արյան լիակատար անալիզներ: Արդյունքները ասում են, որ նա լիովին առողջ է ու պատրաստ է անցնել մարզչի տրամադրության տակ: Բոլոր զննումների պատասխանները գոհացնող են, ինչը շատ լավ է: Հիմա նրան անհրաժեշտ է հանգստի ժամանակ ԱԱ-ից հետո, իսկ հանգստից հետո նա կմիանա թիմին ու կանցկացնի միջմրցաշրջանային պատրաստությունը»: