Սերխիո Կանալյեսը քննարկել է իր առաջին մրցաշրջանը, որը անցկացնելու է «Ռեալի» կազմում և մինչև 19 տարեկանների առաջնության մասին ՄԱՐԿԱՅԻ լրագրողի հետ:
«Ես շատ եմ աշխատելու: Խաղալ «Ռեալում» այնքան էլ հեշտ չէ: Ես ուզում եմ որքան հնարավոր է շուտ սկսել: Գիտեմ, որ առաջին իսկ օրվանից ես շատ բան կսովորեմ»:
«Մոուրինյոն գիտի, թե ինչպես խաղացողից քաղել առավելագույնը: Կարծում եմ բոլոր խաղացողներն էլ մի փոքր հուզված են: Մոուրինյոն հաղթել է ամեն հնարավոր բան, ինչը իհարկե «Ռեալի» օգտին է»:
«Սովորաբար ինձ շատ ժամանակ պետք չէ նոր թիմին, կամ քաղաքին ադապտանալու համար: Ես պարզ մարդ եմ: Աշխարհի լավագույն խաղացողների կողքին խաղալը կհեշտացնի իմ գործը»:
«Մ19 հավաքականը ուզում է հաղթել նաև այս անգամ: Ներկայիս կազմի շատ խաղացողներ Մ17 տարեկանների այն թիմից են, որը հաղթեց 2 տարի առաջ, ինչը հեշտացնում է մեր գործը: Մենք լավ թիմ ու մարզավիճակ ունենք ու պատրաստ ենք հաղթել Եվրոպայի առաջնությունում»:
LOS-MERENGUES, Realmadrid.am, 2010