«Ռեալի» կենտրոնական պաշտպան Ռաֆայել Վարանը կարող է բաց թողնել թիմի առաջիկա երկու խաղերը, հայտնում է El Confidencial-ը:
«Ալմերիայի» դեմ խաղում ֆրանսիացի երիտասարդ պաշտպանը չկարողացավ դաշտ դուրս գալ մեջքի վնասվածք ունենալու պատճառով:
Նշվում է, որ 20-ամյա պաշտպանին կարող է ևս մեկ վիրահատություն անհրաժեշտ լինել, ինչը կօգնի ավարտել վերականգնման ձգձգված պրոցեսը:
Նշենք, որ այս մրցաշրջանում Վարանը մասնակցել է 4 հանդիպման ու դարձել է 1 գոլային փոխանցման հեղինակ:
Գևորգ Լոռեցյան, Realmadrid.am