Այսօր՝ նոյեմբերի 25-ին, լրանում է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խաբի Ալոնսոյի 32 ամյակը:
Մադրիդ տեղափոխվելուց հետո չորս տարիների ընթացքում Ալոնսոն ուրախացրել է «Ռեալի» երկրպագուներին իր գեղեցիկ, ապահով ու վստահ խաղով դաշտի կենտրոնում և հրաշալի երկար փոխանցումներով, որոնցից հետո մեկ անգամ չէ, որ մեր հարձակվողները գրավել են մրցակից թիմերի դարպասները:
Ու չնայած նրան, որ Ալոնսայի և «Ռեալի» միջև գործող պայմանագիրը ավարտվում է եկող տարվա ամռանը, շատ մեծ նախադրյալներ կան, որ ֆուտբոլիստը ևս մի քանի տարով կերկարաձգի մադրիդյան ակումբի հետ պայմանագրի ժամկետը, ասել է թե՝ ևս մի քանի տարի կշարունակի ուրախացնել իր ներկայությամբ ու փայլուն խաղով «Ռեալի» երկրպագուներին:
RealMadrid.am-ի ողջ անձնակազմը շնորհավորում է Խաբի Ալոնսոյին՝ մաղթելով նրան քաջ առողջություն, երջանկություն և բազմաթիվ հաղթանակներ «Ռեալի» կազմում: