«Ռեալը» Լա լիգայի 14-րդ տուրի հանդիպումը անց է կացնելու «Խուեգոս Մեդիտերանեոս» մարզադաշտում:
Կարլո Անչելոտին 19 ֆուտբոլիստ է հրավիրել Լա լիգայի 14-րդ տուրի «Ալմերիայի» դեմ խաղին: Հանդիպումը տեղի է ունենալու վաղը «Ալմերիայի» «Խուեգոս Մեդիտերանեոս» մարզադաշտում և սկսվելու է Երևանի ժամանակով 23:00-ին:
«Ռեալի» հայտացուցակը
Դարպասապահներ՝ Իկեր Կասիլյաս, Դիեգո Լոպես և Խեսուս Ֆերնանդես
Պաշտպաններ՝ Պեպե, Ռամոս, Կարվախալ, Արբելոա և Նաչո
Կիսապաշտպաններ՝ Բեյլ, Խաբի Ալոնսո, Կազեմիրո, Մոդրիչ, Իսկո, Իլյարամենդի և Խոսե Ռոդրիգես
Հարձակվողներ՝ Կրիշտիանու Ռոնալդու, Բենզեմա, Խեսե և Մորատա
Նարեկ Սարգսյան, RealMadrid.am