«Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղից հետո Դանի Կարվախալը խոսեց լրագրողների հետ.«Թիմը հիանալի խաղ անցկացրեց ու դա արտացոլվեց հաշվի մեջ: Հատկապես կնշեմ առաջին խաղակեսը, որ հիասքանչ անցկացրեց ողջ թիմը: Այս հաղթանակից հետո երկշաբաթյա դադարին մոտեցանք ավելի հանգիստ: Մենք շարունակում ենք բարելավել խաղը, նոր մեթոդներ ենք ու խաղային ձեռքգիր ենք ընդունում և օրեցօր մենք ավելի լավ ենք խաղում»,- ասաց Կարվախալը, ինչից հետո գովեստի խոսքեր հղեց Կրիշտիանու Ռոնալդուի հասցեին.«Ամեն խաղում նա իր ողջ ուժերն է ներդնում: Ես դա տեսնում եմ նաև ամեն մի մարզման ժամանակ: Նա ապացուցում է, որ աշխարհի լավագույն խաղացողն է և՛ իմ, և՛ շատ մարդկանց համար»:
Բեյլ, Բենզեմա, Ռոնալդու եռյակի մասին. «Մարզումներին նրանք մեզ շատ են տանջում (ծիծաղում է): Իրականում հեշտ չէ, երբ նրանց քո առաջ ես տեսնում, ու նրանք հարձակվում են: Մենք բախտավոր ենք, որ նրանք մեր թիմի խաղացողներն են»:
Այն մասին, թե ինչ պետք է Ռոնալդուն անի, որ հաղթի «Ոսկե գնդակը».«Օրեցօր նա կատարելագործվում է իր ու «Ռեալ Մադրիդի» համար: «Ոսկե գնդակի» հաղթողին ես կամ խաղընկերներս չենք որոշում: Դրա համար հատուկ մարդիկ կան: Ես շատ ուրախ եմ, որ Ռոնալդուն ամեն խաղում իմ թիմակիցն է ու այդքան բան է տալիս թիմին»:
Բենզեման արդեն երեք խաղ անընդմեջ գոլ է խփում Լա Լիգայում, ինչի մասին Կարվախալն ասաց.«Նա շատ բան է տալիս թիմին: Որոշ ժամանակ առաջ նրա հարվածները գոլի չէին վերածվում, իսկ հիմա վերածվում են, բայց սա չէ կարևորը: Մեզ համար կարևոր է, որ նա այդ պահերը ստեղծում է»:
Երկրորդ կեսում Բենզեմային փոխարինեց Մորատան, ով հիանալի շանս ուներ գոլ խփելու համար.«Ալվարոն շատ երիտասարդ է, ու նրան բարկացրեց այն, որ շանս ստացավ ու չկարողացավ օգտագործել: Նա հիանալի խաղացող է, ու ես վստահ եմ, որ հաջորդ անգամ նա չի վրիպի»:
Խաբի Ալոնսոյի մասին.«Խաղ առ խաղ նա իրեն ավելի լավ է զգում: Նորմալ է, որ նա դեռ պետք է մտնի խաղային ռիթմի մեջ այսքան բարդ վնասվածքից հետո, բայց նա թիմին շատ բան է տալիս.:
Վարանի մասին.«Նա ծնկի փոքրիկ վնասվածք ունի: Նա շատ լավ խաղացող է, ով թիմին շատ բան է տալիս ու ամուր պատնեշ է թիկունքում»:
Գևորգ Լոռեցյան, Realmadrid.am