«Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղից հետո Ռաֆայել Վարանը խոսեց լրագրողների հետ.«Առաջին խաղակեսը հիասքանչ էր թե՛ հարձակման գծում, թե՛ պաշտպանությունում: Մենք հպարտ ենք, թե ինչպես խաղացինք: Մենք միշտ փորձում ենք խաղալ այնպես, ինչպես խաղացինք առաջին կեսում»,- նշեց Վարանը՝ անդրադառնալով նաև Ռոնալդուի խաղին.«Նա հատուկ ու ֆանտաստիկ խաղացող է, իր ողջ ուժերն է ներդնում խաղադաշտում ամեն խաղի ժամանակ»:
Թիմը խաղ առ խաղ ավելի լավ է հանդես գալիս, ու Վարանը խոսեց նաև այդ մասին.«Մենք բարելավում ենք մեր խաղը ու պետք է շարունակենք աշխատել, որ ամեն օր ավելի լավ խաղանք: Երկրորդ կեսում, միգուցե, մի փոքր թուլացրինք ճնշումը, բայց հետո թիմը նորից սթափվեց ու ևս մոկ գոլ խփեց: Պետք է շարժվենք այս ուղով՝ խաղալով վստահությամբ ու հաճույք ստանալով մեր խաղից: Մենք սրանից շատ ավելին կարող ենք ցուցադրել»:
Գևորգ Լոռեցյան, Realmadrid.am