«Ռեալ Մադրիդը» ներկայացված է եղել Մադրիդի ֆուտբոլային գալա միջոցառմանը, որ կայանում էր արդեն 25-րդ անգամ:
Խաբի Ալոնսոն, Ալվարո Մորատան, Դանի Կարվախալն ու Նաչո Ֆերնանդեսը պարգևատրվել են այդ արարողության ժամանակ: Բասկ կիսապաշտպանը իր ֆուտբոլային ձեռքբերումների համար ստացել է «Ոսկե խաղակոշիկ» մրցանակը, մինչդեռ կանտերանոները ստացել են հատուկ մրցանակ Եվրոպայի Մ21 տարեկանների առաջնության հաղթող դառնալու համար:
Բացի այդ, «Ռեալի Մադրիդ Խուվենիլ Ա»-ն ստացել է հատուկ մրցանակ իր տարիքային խմբում առաջնությունը հաղթելու համար: «Ռեալի» հասարակայնության հետ կապերի գծով տնօրեն Էմիլիո Բուտրագենիոն խաղացողների անունից ստացել է մրցանակները, քանի որ վերջիններս պատրաստվում են «Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղին ու չեն կարողացել ներկա գտնվել միջոցառմանը:



Գևորգ Լոռեցյան, Realmadrid.am