«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտարարել է, որ այս թիմի համար անհաղթահարելի բարձունքներ գոյություն չունեն:
Պերեսը նշել է, որ թիմի կազմում հավաքված են շատ ուժեղ խաղացողներ, ովքեր կարող են հասնել իրենց նպատակներին:
«Մեր թիմը կիրականացնի երկրպագուների երազանքները: Մենք շատ ուժեղ խաղացողներ ունենք, ովքեր հասկանում են այս մարտահրավերի կարևորությունը: Ու ես գիտեմ, որ նրանք իրենց աշխատանքով, տաղանդով ու գործին նվիրվածությամբ կուրախացնեն մադրիդիստներին: Մեզ համար անհաղթահարելի բարձունքներ չկան»,- ասել է Պերեսը:
Գևորգ Լոռեցյան, Realmadrid.am