Մադրիդի «Ռեալի» լեգենդար ֆուտբոլիստ, իսկ այժմ՝ թիմի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի օգնական Զինեդին Զիդանը կարող է գլխավորել Ֆրանսիայի հավաքականը, հայտնում են ֆրանսիական ԶԼՄ-ները:
Տեղեկատվության համաձայն՝ դա կարող է տեղի ունենալ այն դեպքում, եթե «եռագույնները» չհայտնվեն աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում: Իրադարձությունների այսպիսի զարգացման դեպքում Զիդանը կարող է փոխարինել հավաքականի այժմյան գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամին: Նշվում է նաև, որ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան վատ է տրամադրված Դեշամի ուղղությամբ:
Հիշեցնենք, որ Զիզուն «Ռեալի» առաջին թիմի մարզչի կարգավիճակում սկսել է աշխատել այս մրցաշրջանի սկզբից: Թիմի նախագահ Ֆլորենտինո Պերեսը ոչ մեկ անգամ հայտարարել է, որ ապագայում Զիդանին տեսնում է «Արքայական ակուբի» գլխավոր մարզչի դերում:
Վահրամ Աբովյան,RealMadrid.am