Մադրիդի «Ռեալի» գլխավոր մազիչ Կարլո Անչելոտին հերթական անգամ հայտարարել է, որ շատ է գնահատում թիմի դարպասապահ Իկեր Կասիլյասին:
Հիմա Իսպանիայում շատ է խոսվում «Արքայական ակումբի» ավագի ապագայի մասին, ով կորցրել է տեղը հիմնական կազմում: Իտալացի մասնագետը ազգային առաջնությունում նախապատվությունը տալիս է Դիեգո Լոպեսին, իսկ Կասիլյասը խաղում է Չեմպիոնների լիգայում:
«Իկերը և Դիեգոն երկու ֆենոմեն են: Ես արդեն ասել եմ, որ չեմ ցանկանում դառնալ Կասիլյասի` «Ռեալից» հեռանալու պատճառը: Ուզում եմ, որ նա դառնա Չեմպիոնների լիգայի հաղթող», - ասել է Անչելոտին:
Վահրամ Աբովյան,RealMadrid.am