Մադրիդի «Ռեալի» հարձակվողը 2013/14 մրցաշրջանում ցուցադրում է լավագույն արդյունքները իր կարիերայի ընթացքում:
«Ռեալի» կազմում 15 խաղում պորտուգալացին խփել է 20 գնդակ: Նա իր հաշվին գրանցել է 13 գոլ Պրիմերայի 12 խաղերում և յոթ գնդակ՝ Չեմպիոնների լիգայի երեք խաղում:
Մինչև այս ֆուտբոլիստի համար լավագույնը 2011/12 մրցաշրջանն էր, երբ նա այս ցուցանիշին հասել էր 19 հանդիպումներում:
Ընդհանուր առմամբ 28-ամյա հարձակվողի հաշվին 222 գոլ է 214 խաղում՝ «Ռեալի» մարզաշապիկով: «Մադրիդի» լեգենդ ու լավագույն ռմբարկու Ռաուլի հաշվին կա 323 գնդակ 741 խաղում:
Վահրամ Աբովյան, RealMadrid.am