«Ռայո Վալեկանոյի» դեմ խաղից հետո Կարլո Անչելոտին մոտեցավ մերձմադրիդյան թիմի գլխավոր մարզիչ Պակո Խեմեսին ու շնորհավորեց նրան իր թիմի հիանալի խաղի համար:
Խաղից հետո Պակո Խեմեսը պատմել է իր ու Անչելոտիի զրույցի որոշ մանրամասներ:
«Անչելոտին մեզ քաջալերանքի խոսքեր հղեց, շնորհավորեց ու ասաց, որ մենք ավելիին ենք արժանի: Նա ասեց, որ մենք կարող ենք ցանկացած պահի գալ և մարզվել Վալդեբեբասում, ինչպես նաև ասաց, որ շատ է հավանել մեր խաղն ու կցանկանար մեր մի քանի մարզում դիտել»,- ասել է Խեմեսը:
Հիշեցնենք, որ «Ռեալը» կարողացավ 2:3 հաշվով հաղթանակ տանել «Ռայո Վալենակոյի» նկատմամբ, չնայած որոշ դժվարություններ ունեցավ:
Գևորգ Լոռեցյան, Realmadrid.am