Ֆաբիո Կոենտրաուն, ով «Ռայո Վալեկանոյի» դեմ խաղում փոխարինվեց 45-րդ րոպեին վնասվածքի պատճառով, այսօր բուժզննում է անցել «Սանիտաս» հոսպիտալում, որի արդյունքում պարզվել է վնասվածքի լրջության աստիճանը: Խաղացողի մոտ ոտնաթաթի ոլորում է արձանագրվել, ինչը նշանակում է, որ մի լուրջ բան չկա: Նա շուտով կվերսկսի մարզումները:
Գևորգ Լոռեցյան, Realmadrid.am