Հայտնի է դարձել, որ «Բարսելոնայի» հարձակվող Ալեքսիս Սանչեսը կարող էր տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»:
2011 թվականին Ժոզե Մոուրինյոն, ով այդ ժամանակ գլխավորում էր «Արքայական ակումբը», փորձել է համոզել Չիլիի հավաքականի ֆուտբոլիստին տեղափոխվել «Ուդինեզեից» «Ռեալ», սակայն վերջինս ընտրել է «Բարսելոնան», - հաղորդում է Barcastuff-ը` հղում կատարելով El Mundo Deportivo-ին:
Արդյունքում «Բարսելոնան» գնել է Սանչեսին 37 միլիոն եվրոյի դիմաց:
ԱրՏուր Պետրոսյան, RealMadrid.am