Դիեգո Լոպեսը «Ռայո Վալեկանոյի» դեմ հաղթական խաղից հետո խոսեց լրագրողների հետ.«Երկու 11 մետրանոցները նրանց թույլ տվեցին խաղ վերադառնալ, ու դրանից հետո մենք որոշ դժվարություններ ունեցանք: Այս մարզադաշտում միշտ էլ դժվար է հաղթելն ու գոլեր խփելը, բայց մենք կարողացանք կատարել առաջադրանքը: Հատվածներով մենք շատ լավ ֆուտբոլ էինք ցուցադրում, ու պետք է շարունակենք բարելավել խաղը»:
Վերջին երկու խաղերում «Ռեալի» դարպասին երկուական 11 մետրանոց է նշանակվել, ինչի մասին Լոպեսն ասաց.«Այսօրվա խաղը տարբերվում էր «Սևիլիայի» դեմ խաղից, ու չնայած նրանք երկու 11 մետրանոց իրացրին ու երկու գոլ խփեցին, մենք այսօր տնօրինում էինք խաղի ընթացքը»:
Երկրորդ խաղակսի մասին.«Մենք պրեսինգի էինք դիմում բարձրից, բայց չէինք կարողանում լավ համագործակցել: Նրանք տեմպային ֆուտբոլ էին խաղում ու ստիպեցին մեզ խնդիրներ ունենալ»:
Դիեգոն գովեստի խոսքեր հղեց մրցակցին.«Այս թիմը դուրս կգա այն դժվարին իրավիճակից, որում հիմա գտնվում է, քանի որ շատ լավ ֆուտբոլ է ցուցադրում ու արժանի է լինել շատ ավելի բարձր տեղում, քան հիմա է»:
Հարձակման ու պաշտպանության միջև բալանսի մասին.«Հաշվի առնելով այն, թե ինչպես ենք խաղում, ինչ մոտեցում ու կենտրոնացվածություն ենք ցուցաբերում՝ բոլորս ենք պատասխանատու: Թիմը շատ մեծ ջանքեր է գործադրում գոլեր խփելու համար ու ցույց է տալիս, որ կարող է պահեր ստեղծել ցանկացած թիմի դեմ, բայց մենք պետք է նաև պաշտպանվենք: Դա բոլոր 11 խաղացողների պարտականությունն է»:
Թիմի հնարավորությունների մասին.«Կրիշտիանուն ու հարձակման գծի մյուս խաղացողները շատ լավ մարզավիճակում են, ու մենք պետք է օգտվենք դրանից»:
Խաբի Ալոնսոյի մասին.«Խաբին շատ կարևոր խաղացող է այս թիմի համար, սակայն նրան ժամանակ է հարկավոր ծանր վնասվածքից հետո, ու խաղացողները, ովքեր այսօր փոխարինման դուրս եկան, շատ լավ աշխատեցին»:
Գևորգ Լոռեցյան, Realmadrid.am