m.realmadrid.am

«Ռեալն» ու «Յուվենթուսը» պատրաստվում են թակել «Լիոնի» դուռը
02:26:25 24.05.2020

«Ռեալն» ու «Յուվենթուսը» պատրաստվում են պայքարել «Լիոնի» կիսապաշտպան Ուսեմ Աուարի տեղափոխության համար:

Ինչպես հաղորդում է  Calciomercato-ն, «արքայական» ակումբն ու «ծեր սինյորան» իրենց առաջարկները կկատարեն 2019/20 մրցաշրջանի ավարտից հետո: 

Նշվում է, որ «առյուծները» պատրաստ են բաց թողնել տաղանդավոր ֆուտբոլիստին 50 մլն եվրոյի դիմաց:

Ավելի վաղ տեղեկություն հայտնվեց, որ «Լիոնը» ցանկանում է կազմի փոփոխություն կատարել ու տրանսֆերի հանել մի քանի առաջատարի:

Ընթացիկ մրցաշրջանում Աուարն անցկացրել է 37 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 7 արդյունավետ փոխանցման հեղինակ:

Fanat, Realmadrid.am

Աղբյուրը՝ Soccer.ru
Կարդացվել է 1113 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
Վերջին խաղը
Հաջորդ խաղը
Մրցաշարային աղյուսակ
Կայքի ամբողջական տարբերակ