m.realmadrid.am

Սրտում պահելով «Ռեալը». Իկերի հուզիչ թվիթը (լուսանկար)
02:00:53 24.05.2020

Իկեր Կասիլյասը շարունակում է սրտում պահել «Ռեալը»: «Սերուցքայինների» հավերժական ավագը թվիթերյան էջում «Սանտիագո Բերնաբեուում» անցկացրած իր վերջին խաղից լուսանկար է հրապարակել ու գրել.

«Վերջին հանդիպումը Մադրիդում. Մի օր ես կվերադառնամ»:

Հիշեցնենք, որ լեգենդար իսպանացին ֆուտբոլից հեռացել էր սրտի հետ կապված խնդիրների պատճառով:

Կասիլյասը մտադիր է առաջադրվել Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում, սակայն կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ դեռևս հայտնի չէ՝ երբ են լինելու ընտրությունները:

 

Fanat, Realmadrid.am

Աղբյուրը՝ Twitter
Կարդացվել է 1291 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
Վերջին խաղը
Հաջորդ խաղը
Մրցաշարային աղյուսակ
Կայքի ամբողջական տարբերակ