m.realmadrid.am

Մաքգրեգորը գովեստի խոսքեր է հնչեցրել Սերխիո Ռամոսի հասցեին
20:56:59 23.05.2020

UFC մարզիկ Քանոր Մաքգրեգորը, ով ոչ միայն հայտնի է իր ուժով և մենամարտներով, այլ նաև մեդիա դաշտում ունեցած իր հեղինակությամբ, գովեստի խոսքեր է հնչեցրել Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսի հասցեին։

Իռլանդացին մեկնաբանություն է թողել թվիթերյան մի տեսանյութի տակ, որտեղ Սերխիո Ռամոսը խփած գոլը տոնում է Մաքգրեգորի հայտնի քայլով։ 

«Լավագույն ռմբարկու Սերխիո». գրել է Մաքգրեգորը։ 

Մաքգրեգորը ջերմ հարաբերությունների մեջ է նաև այլ հայտնի ֆուտբոլիստների հետ՝ մասնավորապես Կրիշտիանու Ռոնալդուի հետ։

Los Merengues, Realmadrid.am

Աղբյուրը՝ marca.com
Կարդացվել է 955 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
Վերջին խաղը
Հաջորդ խաղը
Մրցաշարային աղյուսակ
Կայքի ամբողջական տարբերակ