m.realmadrid.am

Զիդանը գտնում է, որ Ազարն ու Վինիսիուսը անհամատեղելի են դաշտում
20:30:45 23.05.2020

Ինչպես հաղորդում է Daily Mail պարբերականը, Մադրիդի «Ռեալի» գլպավոր մարզիչ Զինեդին Զիդանի կարծիքով Էդեն Ազարն ու Վինիսիուսը անհամատեղելի են դաշտում։ Մինչ այս ֆրանսիացի մասնագետը ոչ մի անգամ նրանց երկուսին միառժամանակ դուրս չի բերել խաղադաշտ։ 

Բելգիացին նախորդ ամռանն է համալրել «Արքայական» ակումբի շարքերը 100 մլն եվրոյի դիմաց։ Մինչ այս նա թիմի կազմում մասնակցել է 15 հանդիպման։ 

Բրազիլացին, իր հերթին մասնակցել է 28 հանդիպման՝ դառնալով 4 գոլի հեղինակ։ 

Ըստ պարբերականի, Զիդանի նման որոշումը կապված է այն բանի հետ, որ երկու ֆուտբոլիստներն էլ խաղի ընթացքում քիչ են օգնում պաշտպանությանը։ 

Ազարը արդեն վերականգնվել է վնասվածքից և մրցաշրջանի վերսկսման դեպքում ամենայն հավանականությամբ հենց նա կլինի թիմի հիմնական ձախ եզրային հարձակվողը։

Los Merengues, Realmadrid.am

Աղբյուրը՝ sports.ru
Կարդացվել է 1307 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
Վերջին խաղը
Հաջորդ խաղը
Մրցաշարային աղյուսակ
Կայքի ամբողջական տարբերակ