m.realmadrid.am

Անչելոտի. «Զիդանն առաջին ֆուտբոլիստն էր, ում համար խաղային սխեմա փոխեցի»
12:59:53 23.05.2020

«Յուվենթուսի» նախկին գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին, ով ներկայում գլխավորում է «Էվերթոնը», իր կարծիքն է հայտնել Զինեդին Զիդան ֆուտբոլիստի մասին:

«Զիդանն առաջին ֆուտբոլիստն էր, ով ինձ հնարավորություն տվեց փոփոխել տակտիկական սխեման ու խաղալ այլ կերպ: «Յուվենթուսում» անցկացրած առաջին տարում խաղում էի 3-4-1-2 սխեմայով՝ առջևում ունենալով Դել Պիերոյին և Ինձագիին, իսկ նրանց թիկունքում՝ Զիդանին: Երկրորդ տարում խաղում էի 4 պաշտպանով, սակայն 10 համարի դիրքում կրկին Զիզուն էր:

Նա փոխեց ֆուտբոլի մասին պատկերացումներս: Մինչ այդ կախում ունեի 4-4-2 խաղային դասավորությունից, սակայն, երբ իմ տրամադրության տակ հայտնվեց Զիդանը, ցանկացած նրան տրամադրել իր սիրելի խաղային դիրքը, որպեսզի մաքսիմալ հարմարավետ զգա իրեն»,- եզրափակել է իտալացի մասնագետը:

Fanat, Realmadrid.am

Աղբյուրը՝ Skysports.com
Կարդացվել է 1239 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
Վերջին խաղը
Հաջորդ խաղը
Մրցաշարային աղյուսակ
Կայքի ամբողջական տարբերակ