m.realmadrid.am

Դեպի Մադրիդ
18:56:57 22.05.2020

«Յուվենտուսը» հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրույնեի ծառայություններով։ Բելգիացին մտադիր է լքել անգլիական ակումբը, քանի որ «քաղաքայինները» 2 տարով զրկվել են Չեմպիոնների լիգային մասնակցելու իրավունքից, հաղորդում է Bild-ը։

Գերմանական աղբյուրը սակայն, հայտնում է, որ 28-ամյա ֆուտբոլիստը նախապատվությունը տալիս է «Ռեալ» տեղափոխվելուն, քանի որ այնտեղ հանդես գալը մշտապես առավել նախընտրելի տարբերակ է համարել։

«Քաղաքայինները» զրկվել են առաջիկա երկու մրցաշրջանը Չեմպիոնների լիգայում հանդես գալուց, սակայն նրանք այդ որոշումը բողոքարկել են մարզական արբիտրաժային դատարան։ Եթե արգելքը չհանվի, կամ գոնե կրճատվի մեկ տարով, բելգիացին կարիերայի շարունակության այլ տարբերակ կդիտարկի։

Աղբյուրը՝ Tribuna.com
Կարդացվել է 2944 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
Վերջին խաղը
Հաջորդ խաղը
Մրցաշարային աղյուսակ
Կայքի ամբողջական տարբերակ