m.realmadrid.am

Լա լիգան մտադիր է հետաձգել 2019/20 մրցաշրջանի վերամեկնարկը
13:58:15 22.05.2020

Ավելի վաղ նախատեսվում էր Լա լիգան վերամեկնարկել հունիսի 12-ին, սակայն Լա լիգայի ղեկավարությունը մտադիր է, անվտանգության նկատառումներից ելնելով, այն հետաձգել ևս 1 շաբաթով:

Նախատեսվում է 2019/20 մրցաշրջանը վերամեկնարկել հունիսի 19-ին՝ «Սևիլիա» - «Բետիս» հանդիպումով:

Այս ամենի պատճառը մարզումներին վերադառնալու փուլային տարբերակն է: Մինչև հունիսի 1-ը թիմերն իրավունք չունեն մարզվել ընդհանուր խմբով: Ղեկավարությունը ցանկանում է, որ թիմերը մոտ 2 շաբաթ խուսափեն խմբային մարզումներից: 

Առաջնության մնացած հատվածի խաղացանկը պետք է պատրաստ լինի մայիսի 28-ին:

Fanat, Realmadrid.am

Աղբյուրը՝ Isport
Կարդացվել է 1323 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
Վերջին խաղը
Հաջորդ խաղը
Մրցաշարային աղյուսակ
Կայքի ամբողջական տարբերակ