m.realmadrid.am

«Ռեալը» մի քանի անգամ կապ է հաստատել Հավերցի հետ
12:48:38 22.05.2020

«Բայերի» հարձաակողական կիսապաշտպան Կայ Հավերցը դարձել է Զինեդին Զիդանը գլխավոր տրանսֆերային նպատակներից մեկը, տեղեկացնում է Le10 Sport-ը:

Աղբյուրի հաղորդմամբ, գերմանացին կարող է հանդես գալ 4 դիրքում. հարձակողական կիսապաշտպան, կենտրոնական կիսապաշտպան, աջ և նույնիսկ կենտրոնական հարձակվող:

Հենց նրա ունիվերսալիզմն է գրավել ֆրանսիացի մասնագետին:

Նշվում է, որ մադրիդցիները մի քանի անգամ կապ են հաստատել Հավերցի հետ, սակայն պաշտոնական առաջարկ դեռևս չեն արել:

Բունդեսլիգայի 2019/20 մրցաշրջանում  Հավերցն անցկացրել է 223 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 5 արդյունավետ փոխանցման հեղինակ:

Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Լիվերպուլն» ու «Մանչեսթեր Յունայթեդը»:

Fanat, Realmadrid.am

Աղբյուրը՝ Sports.ru
Կարդացվել է 982 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
Վերջին խաղը
Հաջորդ խաղը
Մրցաշարային աղյուսակ
Կայքի ամբողջական տարբերակ