m.realmadrid.am

Եգիպտական ֆուտբոլի լեգենդը կասկածում է Սերխիո Ռամոսի հնարավորությունների վրա
20:31:10 11.09.2019

Սերխիո Ռամոսը օրերս Իսպանիայի հավաքականի կազմում անցկացրեց իր 167-րդ հանդիպումը։ Ռամոսից ընդամենը 9 խաղ է պահանջվում Ջանլուիջի Բուֆոնի ռեկորդին հավասարվելու համար։ Եվրոպական ֆուտբոլում այս ցուցանիշով Բուֆոնը գերազանցում է բոլորին։ 

Իսկ ահա համաշխարհային ռեկորդը պատկանում է եգիպտացի ֆուտբոլիստ Ահմեդ Հասանին, ով իր հավաքականի կազմում 184 հանդիպման է մասնակցել։ Նրան հավասարվելու համար Սերխիո Ռամոսը պետք է ևս 17 խաղ անցկացնի հավաքականի կազմում, ինչը բավական շատ է։ Հենց այդ է պատճառը, որ Հասանը կասկածում Սերխիո Ռամոսի հնարավորությունների վրա։ 

«Անցկացրած խաղերի քանակով ես 17-ով գերազանցում եմ Ռամոսին, ինչը քիչ չէ։ Իմ ռեկորդը մինչ այս դեռ ոչ ոք չի կարողացել գերազանցել, և հիմա դա ցանկանում է անել Ռամոսը։ Իկեր Կասիլիսասը և Բուֆոնը նույնպես դա ցանկանում էին, սակայն նրանց դա չհաջողվեց». ասել է Հասանը։

Los Merengues, Realmadrid.am

Աղբյուրը՝ Marca
Կարդացվել է 2769 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
Վերջին խաղը
Հաջորդ խաղը
Մրցաշարային աղյուսակ
Կայքի ամբողջական տարբերակ