m.realmadrid.am

Սերխիո Ռամոսը խոսել է Մադրիդի «Ռեալի» հետ նոր պայմանագիր կնքելու մասին
17:15:17 11.09.2019

Երեկ կայացավ Սերխիո Ռամոսի մասին պատմող ֆիլմի շնորհանդեսը, որի ընթացքում իսպանացին խոսեց նաև իր ապագայի մասին։ 

Ռամոսի գործող պայմանագիրը «Արքայական» ակումբի հետ ավարտվում է 2021 թվականին, բայց իսպանացին հստակ չի նշել, թե որքան երկար է պատրաստվում հադես գալ «Սերուցքայինների» կազմում։ .

«Պետք է սպասենք և տեսնենք, թե ինչ կլինի ապագայում։ Իմ գործող պայմանագրի ավարտին դեռ երկու տարի կա, և ես ցանկանում եմ այդ երկու տարիների ընթացքում որքան հնարավոր է շատ տիտղոսներ նվաճել։ Երբ հասունանա պահը, այդ ժամանակ էլ կմտածեմ ապագայիս շուրջ». ասել է Ռամոսը։

Los Merengues, Realmadrid.am

Աղբյուրը՝ Marca
Կարդացվել է 1834 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
Վերջին խաղը
Հաջորդ խաղը
Մրցաշարային աղյուսակ
Կայքի ամբողջական տարբերակ