m.realmadrid.am

Խամես Ռոդրիգեսը հաղթեց Զիդանին
16:54:21 11.09.2019

Խամես Ռոդրիգեսը մոտ էր ամռանը Մադրիդի «Ռեալից» հեռանալուն, սակայն այդ ամենը տեղի չունեցավ, և փոխարենը կոլումբիացին վերադարձավ խաղադաշտ ու ցույց տվեց բոլորին, որ արժանի է այս թիմում խաղալուն։ 

Խամեսը փորձում է վերականգնել այն մարզավիճակը, որը ուներ 2014 թվականի աշխարհի առաջնության ժամանակ, և 2014/15 մրցաշրջանում, երբ Կարլո Անչելոտիի գլխավորությամբ նա 17 գոլ և 18 գոլային փոխանցում կատարեց մեկ մրցաշրջանի ընթացքում։ 

Այնուհետեև նրա իրավիճակը գնալով փոխվեց։ Սկզբում նա չէր հարմարվում Ռաֆայել Բենիտեսի խաղին, իսկ հետո նույնը տեղի ունեցավ Զինեդին Զիդանի գլխավորությամբ։ Այդ էր պատճառը, որ կոլումբիացին ստիպված եղավ երկու մրցաշրջան անցկացնել Մյունխենի «Բավարիայի» կազմում։ 

Խամեսը և Գարեթ Բեյլը այն ֆուտբոլիստներն էին, որոնց հետ Զիդանը պլաններ այլևս չէր կապում, սակայն նրանք մնացին թիմում և երկուսն էլ ապացուցեցին, որ պետք է խաղան «Ռեալում»։ 

Այժմ Խամեսը վերադարձել է մարզումներին և տպավորում է Զիդանին։ Ֆրանսիացին նրան ընդգրկեց թիմի մեկնարկային կազմում «Վալյադոլիդի» դեմ պաղում։ Այդ խաղում նա վնասվածք ստացավ և բաց թողեց «Վիլյառեալի» դեմ խաղը, սակայն այժմ նա լիովին վերականգնվել է և պատրաստ է մասնակցել «Լևանտեի» դեմ խաղին։ 

Los Merengues, Realmadrid.am

Աղբյուրը՝ Marca
Կարդացվել է 3151 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
Վերջին խաղը
Հաջորդ խաղը
Մրցաշարային աղյուսակ
Կայքի ամբողջական տարբերակ