m.realmadrid.am

Վինիսիուսը բարդ նորամուտ ունեցավ Բրազիլիայի ընտրանու կազմում
16:45:44 11.09.2019

Մադրիդի «Ռեալի» 19-ամյա ֆուտբոլիստ Վինիսիուսը վերջապես նշեց իր նորամուտը Բրազիլիայի հավաքականի կազմում։ 

Վինիսիուսը իր նորամուտը հավաքականի կազմում նշեց Պերուի դեմ խաղում, և նա հնարավորություն ուներ բացելու իր գոլերի հաշիվը հավաքականի կազմում, սակայն այդ երեկո ամեն բան չէր, որ նախատեսվածի նման ընթացավ բրազիլացու համար։ 

Նա հարձակման գծում խաղում էր Նեյմարի հետ, և նրա մոտ ամեն բան չէր, որ ստացվում էր, սակայն երբ նա վերջապես ռեալ հնարավորություն ստացավ մրցակցի դարպասը գրավելու համար, չկարողացավ արագ կողմնորոշվել և գնդակը ուղարկել հակառակորդի դարպասը։ 

Այժմ նա վերադարձել է Մադրիդ, սակայն դժվար թե առաջիկա խաղերին Զիդանը ընդգրկի նրան թիմի մեկնարկային կազմում։

Los Merengues, Realmadrid.am

Աղբյուրը՝ Marca
Կարդացվել է 2226 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
Վերջին խաղը
Հաջորդ խաղը
Մրցաշարային աղյուսակ
Կայքի ամբողջական տարբերակ