m.realmadrid.am

«Բեռնաբեուի» գավաթի խաղարկությունը չի կայանա մինչ 2021 թվականը
16:39:40 11.09.2019

Մադրիդի «Ռեալի» ղեկավարության ամենամյա ժողովի ընթացքում ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտնել է, որ «Սանտիագո Բեռնաբեուի» գավաթի խաղարկությունը չի կայանա մինչ 2021 թվականը՝ մարզադաշտում կատարվող աշխատանքների պատճառով։ 

Երկրպագուների անվտանգությունը ապահովելու համար մրցաշարը չի կայանա ոչ այս մրցաշրջանում, և ոչ էլ հաջորդ մրցաշրջանում։ 

Պաշտոնական խաղերը՝ ինչպես նախապես պլանավորված էր, կկայանան։ Մարզադաշտի վերանորոգումից հետո այնտեղ կարգելվի նաև ծխելը։ Իսպանիայում նման արգելք են կիրառում միայն բասկերը։ 

Los Merengues, Realmadrid.am

Աղբյուրը՝ Marca
Կարդացվել է 1128 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
Վերջին խաղը
Հաջորդ խաղը
Մրցաշարային աղյուսակ
Կայքի ամբողջական տարբերակ