m.realmadrid.am

«Ռեալի» երկրպագուներն ավելի շատ հակված են, որ ոչ Բենզեման լինի մեկնարկային կազմում, ոչ էլ Յովիչը
22:25:28 10.09.2019

Realmadrid.am-ը կայքում քվեարկություն է անցկացրել՝ պարզելու, թե «Արքայական ակումբի» երկրպագուների կարծիքով՝ հարձակման գծում ո՞վ պետք է լինի մեկնարկային կազմում՝ Բենզեմա՞ն, թե՞ Յովիչը:

Ընդհանուր գրանցվել է 1232 քվե: 34.01 տոկոսը կարծում է, որ մեկնարկային կազմում երկու ֆուտբոլիստներն էլ տեղ չունեն: 30.11 տոկոսը հավատացած է, որ մեկնարկային կազմում հանդես գալուն ավելի շատ արժանի է Լուկա Յովիչը, իսկ 26.14 տոկոսը կարծում է, որ Բենզեման պետք է լինի մեկնարկային կազմում:

9.74 տոկոսի համար մեկնարկային կազմում պետք է Բենզեման ու Յովիչը հանդես գան միասին:

Մեր նոր հարցումը՝

«Ռեալը» կարո՞ղ է հաղթել Չեմպիոնների լիգան ընթացիկ մրցաշրջանում

Fenomeno, Realmadrid.am

Աղբյուրը՝ Realmadrid.am
Կարդացվել է 2529 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
Վերջին խաղը
Հաջորդ խաղը
Մրցաշարային աղյուսակ
Կայքի ամբողջական տարբերակ